Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. Զելենսկի
Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասած, ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում։ Նա խաղաղության մասին չի խոսում։ Նա պնդում է, որ կարող է ավելի հեռու գնալ։ Սրանք խաղաղության նշաններ չեն»։
Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ իր երկիրը հետաքրքրված է, որ Ռուսաստանը փոխհատուցի վնասը:
«Մեզ համար հիմնարար կարևոր է միջոցներ ստանալ մեր պետությունը վերականգնելու համար»-նշել է Զելենսկին:


