ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք հարցեր։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և համատեղ նախագծերի իրականացման հարցում, և համաձայնել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

  • Կիսվել: