երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը հայտնել է, թե ինչու է Արևմուտքը զենք մատակարարում Կիևին

Պուտինը հայտնել է, թե ինչու է Արևմուտքը զենք մատակարարում Կիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիև լրացուցիչ զենքի մատակարարումների շուրջ աղմուկը միայն մեկ նպատակ ունի: Այս մասին ասել է նա «Россия 1» հեռուստաալիքով Պավել Զարուբինին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընդհանուր առմամբ, զենքի լրացուցիչ մատակարարումների շուրջ այս ամբողջ աղմուկը, իմ կարծիքով, ունի միայն մեկ նպատակ՝ հնարավորինս ձգձգել այս զինված հակամարտությունը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: