երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պահանջներ չունի Դուրովից

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պահանջներ չունի Դուրովից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայում։ Նա Փարիզի գործողություններն անվանել է «ոչ այնքան հասկանալի» եւ «ընտրովի»՝ ընդգծելով, որ ՌԴ իշխանությունների մոտ գործարարի գործունեությունը պարսավանք չի առաջացրել։

«Մենք նրանից ոչ մի պահանջ չենք ունեցել... Ես գիտեմ, որ որ շատ երկրների կողմից հավակնություններ եղել են՝ հաշվի առնելով, որ պլատֆորմն օգտագործվում է ինչ-որ մարդկանց եւ կառույցների կողմից, որոնք կարող են իրենց գործունեությամբ վնաս պատճառել այս կամ այն պետության տնտեսությանը կամ անվտանգությանը։ Կարծում եմ, որ Ռուսաստանի կառավարությունը նույնպես կարող էր ինչ-որ հարցեր ունենալ նրան, բայց չէ՞ որ դրանից զերծ չեն նմանատիպ բոլոր պլատֆորմները։ Եթե Դուրովի հետ այդպես են վարվում, ապա պետք է մյուսներին նույնպես փակել, ձերբակալել»,- ասել է Պուտինը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

Նա նաեւ հայտնել է, որ չի տեսնվել Դուրովի հետ վերջերս Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։ «Ինչո՞ւ մենք պետք է նրա հետ հանդիպեինք Բաքվում։ Ես անգամ չգիտեի, որ նա այնտեղ է գտնվում,- նշել է նախագահը։ Պուտինը նշել է, որ հանդիպել է Դուրովի հետ ընդամենը մեկ անգամ, «Մոսկվայում, շատ տարիներ առաջ», Կրեմլում. Telegram-ի հիմնադիրը «պատմել է բիզնեսի զարգացման իր պլանների մասին»։ «Այդ ժամանակվանից մենք նրա հետ չենք հանդիպել եւ ոչ մի շփում չենք ունեցել»,- ավելացրել է պետության ղեկավարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: