երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի ավարտի մասին

Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի ավարտի մասին

Ռուսաստանում մասնակի զորահավաքը միանշանակ ավարտված է, այս հարցում վերջակետ է դրվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ կխորհրդակցի իրավաբանների հետ՝ արդյոք անհրաժեշտ է առանձին հրամանագիր՝ մոբիլիզացիան ավարտելու համար։

«Ես կխոսեմ իրավաբանների հետ, անկեղծ ասած, չեմ էլ մտածել այդ մասին։ Փաստաբանների հետ կխոսեմ, արդյոք անհրաժեշտ է հրամանագրով հայտարարել, որ այն ավարտված է։ Բայց այն ավարտված է, վերջակետը դրված է»,- ասել է նախագահը։

Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է երկրում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին։ Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության գոտի արդեն ուղարկվել է 82 հազար մոբիլիզացված անձ։ Եվս 218000-ը ուսումնամարզական հավաքներ են անցնում: Մոբիլիզացված քաղաքացիների միջին տարիքը եղել է 35, ասել է Շոյգուն։ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ից։

  • Կիսվել: