չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջnւկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին

Պուտինը հանձնարարել է պատրաստվել միջnւկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նախագահը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինն ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդը վերլուծել է ԱՄՆ իշխող շրջանակներում արված հայտարարությունները։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կողմերը որոշեն անցկացնել միջուկային փորձարկումներ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ պայմանագրից։

 

  • Կիսվել: