Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող համաձայնության գալ. եթե չգան, հիմար են. Թրամփ
Կարծում եմ՝ Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին գալ և համաձայնության հասնել։ Եվ եթե չգան, հիմար են։ Դա վերաբերում է երկուսին էլ։ Եվ ես գիտեմ, որ նրանք հիմար չեն, բայց եթե չգան, հիմար են: Այս մասին այսօր Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում իր ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մասին:
«Հաճախ պատահում է, որ մենք պատրաստի համաձայնագիր ենք ունենում Ռուսաստանի հետ, բայց նախագահ Զելենսկին չի համաձայնվում դրան։ Դուք դա տեսաք, երբ նա Օվալաձև աշխատասենյակում էր՝ ես գոհ չէի։ Հետո լինում են ժամանակներ, երբ նախագահ Զելենսկին ցանկանում է համաձայնագիր, իսկ Պուտինը՝ ոչ»,-նշեց նա:
Տեսանյութը՝ այստեղ:


