Պուտինը չի բացառում՝ ԱՄՆ-ի հետ հետագա շփումներում կարող է համաձայնություն ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ
ԱՄՆ-ի հետ երկխոսության հետագա փուլերում կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման ոլորտում: Այս մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ օգոստոսի 16-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ՌԴ բարձրաստիճան ղեկավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԲԿ-ն:
Նշենք, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրին իր մասնակցությունը Ռուսաստանը կասեցրել է 2023 թվականին:


