հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին` ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ ածխահանքում տասնյակ մարդկանց կյանք խլած պայթյունի կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքերից մեկում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի։

Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի վայրում՝ մոտ 300 մետր խորության վրա գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել է:

  • Կիսվել: