Պուտինը AZAL ինքնաթիռի ավիավթարը կապել է նաև այն բանի հետ, որ երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է եղել
Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռները ուղղակիորեն չեն հարվածել AZAL ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է TASS-ը։
Պուտինը AZAL ինքնաթիռի ավիավթարը կապել է նաև այն բանի հետ, որ երկնքում Ուկրաինական անօդաչու թռչող սարք է եղել ։
Նա հայտնել է, որ AZAL ինքնաթիռի հետ կապված ողբերգության օրը Ռուսաստանը «հետևել է» Ռուսաստանի սահմանը հատած երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի։


