երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Պուտինը 4-օրյա հրադադար է հայտարարել

Պուտինը 4-օրյա հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ 4-օրյա հրադադար է հայտարարել:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հումանիտար նկատառումներով կդադարեցնեն ռազմական գործողությունները մայիսի 7-ի կեսգիշերից մինչև մայիսի 8-ի կեսգիշեր և մայիսի 10-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր:

 

«Այս ընթացքում բոլոր ռազմական գործողությունները դադարում են», - ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: