Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մոտ երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որը շատ լավ և արդյունավետ է անցել։ Այս մասին հայտնել են Սպիտակ տնից:
Սպիտակ տունը հավաստիացրել է, որ Թրամփը լիովին պահպանում է Ուկրաինայի կարգավորմանն աջակցելու հանձնառությունը։
Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բարձր խորհրդականների մակարդակով, հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը նաև հաջորդ շաբաթ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն, այդ մասին պայմանավորվել են երկու նախագահները:
Սպիտակ տունը չի բացառել նաև, որ Թրամփն ու Պուտինը ևս մեկ հանդիպում կանցկացնեն։
Հավելենք, որ Թրամփը Պուտինի հետ գեռախպոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո:


