երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պուտինն ու Միրզիյոևը մտադրություն են հայտնել շարունակելու հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը

Պուտինն ու Միրզիյոևը մտադրություն են հայտնել շարունակելու հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

Կրեմլից հայտնել են, որ հեռախոսազրույցը կայացել է ուզբեկական կողմի նախաձեռնությամբ:

Նշվում է, որ Ուզբեկստանի նախագահը ցավակցություն է հայտնել ՌԴ զինված ուժերի Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնական Իլյա Պոլիկարպովի մահվան կապակցությամբ և դատապարտել նրանց սպանությունը:

Ընդգծվել է երկու երկրների հատուկ ծառայությունների սերտ համագործակցությունը ահաբեկչության հակազդման ոլորտում շարունակելու մտադրությունը:

  • Կիսվել: