շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինն ու Լուկաշենկոն մոտ մեկ ժամանոց հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Լուկաշենկոն մոտ մեկ ժամանոց հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահների վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 2-ին՝ Բելառուսի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Քննարկման թեմաներն էին երկու երկրների հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը։

Մինսկը ճշտել է, որ մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանի իրավիճակը։

  • Կիսվել: