Պուտինն ու Էրդողանը քննարկել են եռակողմ հանդիպման արդյունքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահները քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ՝ լուծելու համար հացահատիկի մատակարարման հուշագրի իրականացման հետ կապված խնդիրները։



