ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևին։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ ՛՛նախագահները ջերմորեն շնորհավորել են միմյանց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ, վերահաստատել ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցությունը խորացնելու երկկողմ մտադրությունը և պայմանավորվել շարունակել շփումները՝ տարբեր մակարդակներով՛՛։

Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ Բաքու է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ադրբեջանի ղեկավարության հետ նրա հանդիպումները տեղի կունենան վաղը․ բանակցությունների առանցքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, լինելու է Հարավային Կովկասում բոլոր ճանապարհների ապաշրջափակման ու տնտեսական կապերի վերականգնման հարցը։

 

  • Կիսվել: