շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինն սպառնացել է «ողբերգական հետեւանքներով» Ուկրաինա զորակազմեր ուղարկելու դեպքում

Պուտինն սպառնացել է «ողբերգական հետեւանքներով» Ուկրաինա զորակազմեր ուղարկելու դեպքում

Ուկրաինա ՆԱՏՕ զորակազմերի ուղարկման հետեւանքները ողբերգական կլինեն, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա զինվորականներին հարեւան երկրի տարածքում անվանելով «հնարավոր ինտերվենտներ»։

«Սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ զորակազմեր ուղարկելու մասին։ Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր մի ժամանակ իրենց զորակազմերն ուղարկեցին մեր երկրի տարածք։ Հիմա հնարավոր ինտերվենտների համար հետեւանքներն անհամեմատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: