Պուտինն ասել է, որ ՌԴ-ն կարող է առանց միջուկային զենքի հաջողությամբ ավարտել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը
Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ուժերը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտելու համար՝ առանց միջուկային զենքի կիրառման, որքան էլ որ դրան հրահրեն։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Մեզ ուզում էին հրահրել, ուզում էին, որ մենք սխալներ թույլ տանք: Բայց անհրաժեշտություն չկար կիրառելու այն զենքը, որի մասին հենց նոր ասացիք։ Հուսով եմ, որ անհրաժեշտ չի էլ լինի: Մենք բավարար ուժեր, միջոցներ ունենք, որպեսզի 2022 թվականին սկսածն ավարտին հասցնենք Ռուսաստանի համար անհրաժեշտ արդյունքով»,-նշել է նա: