ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Պուտինն ասել է` ինչու է Շոյգուի փոխարեն հենց Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար

Պուտինն ասել է` ինչու է Շոյգուի փոխարեն հենց Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար

 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը երկրի լավագույն տնտեսագետներից մեկն է, նա ի վիճակի է համակարգել պաշտպանության նախարարության գործունեությունը բոլոր գերատեսչությունների հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նա պետք է պաշտպանության նախարարությունը բաց պահի գիտական կենտրոնների հետ, տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ բառի լայն իմաստով` ռազմական տեխնիկայի արտադրության համար անհրաժեշ ռազմատեխնիկական արտադրատեսակների և բաղադրիչների արտադրողների հետ կառուցողական աշխատանքի համար։ Նա պետք է պաշտպանության նախարարությունը բացի նորարարության համար»,-ասել է Պուտինը Հարբինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես որոշակի քայլեր էր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ռուսաստանի ղեկավարի կարծիքով՝ «կառավարության ղեկավարի նախկին առաջին տեղակալի համար, հաշվի առնելով նրա պաշտոնական պարտականությունները ոչ վաղ անցյալում, դա պարզապես ավելի հեշտ է անել»: Պուտինն ընդգծել է, որ հենց դրանք են եղել Բելոուսովին պաշտպանության նախարար նշանակելու դրդապատճառները։

  • Կիսվել: