ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինն ԱՊՀ երկրների համար խիստ հրատապ է համարում ջրային ռեսուրսների հարցը

Պուտինն ԱՊՀ երկրների համար խիստ հրատապ է համարում ջրային ռեսուրսների հարցը

Ջրային ռեսուրսների հարցը գնալով ավելի հրատապ է դառնում Ռուսաստանի հարևան երկրների համար։ Այս մասին կլիմայի փոփոխության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ջրային ռեսուրսների հարցը մեզ համար գնալով ավելի հրատապ է դառնում. փառք Աստծո, այստեղ ամեն ինչ լավ է, բայց մեր հարևանների, ԱՊՀ երկրների համար շատ հրատապ է: Մենք այստեղ որոշակի մրցակցային առավելություններ ունենք, և մենք պետք է դրանք արդյունավետորեն օգտագործենք»:

  • Կիսվել: