շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պուտինն ԱՄՆ-ի «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» հատուկ  տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել

Պուտինն ԱՄՆ-ի «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» հատուկ  տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՛՛'ԱՄՆ-ի և նրան միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ հատուկ  տնտեսական միջոցներ կիրառելու մասին՛՛: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթուղթը:

Հայտնի է նաև, թե ինչ է նախատեսվում փաստաթղթով:  Այսպես՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պարտավորվում են այս տարվա հունվարի 1-ից ստացված արտասահմանյան արտարժութային մուտքերի 80 տոկոսը վաճառել: Կանոնը տարածվում է նաև արդեն կուտակված միջոցների վրա։ Դրանք պետք է վաճառել երեք օրվա ընթացքում։

Նշվում է, որ արգելվում են արտարժութային գործառնությունները` կապված փոխառության պայմանագրերով ռեզիդենտների կողմից արտարժույթով ոչ ռեզիդենտներին տրամադրելու հետ։

  • Կիսվել: