ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինն աջակցություն է հայտնել պաղեստինյան ժողովրդին սեփական անկախ պետություն ստեղծելու նպատակին հասնելու հարցում

Պուտինն աջակցություն է հայտնել պաղեստինյան ժողովրդին սեփական անկախ պետություն ստեղծելու նպատակին հասնելու հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պուտինն աջակցություն է հայտնել պաղեստինյան ժողովրդին սեփական անկախ պետություն ստեղծելու նպատակին հասնելու հարցում։

՛՛Նախագահ Պուտինն ընդգծել է Ռուսաստանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան հասնել ազատության և անկախության իրենց անկախ Պաղեստին պետությունում՝ միջազգային լեգիտիմությանը համապատասխան՛՛,-հայտնում է աղբյուրը:

  • Կիսվել: