Պուտինին չեն կանգնեցնի խոսելով՝ ճնշnւմ է անհրաժեշտ. Զելենսկի
«Ուկրաինան երբեք պատերազմ չի ձգտել։ Մենք համաձայնել ենք անվերապահ հրադադարի, փնտրել ենք խաղաղության հնարավորություններ և բազմիցս առաջարկել ենք աշխարհին, թե ինչպես դադարեցնել օդում, ցամաքում և ծովում հարվածները։ Սակայն Ռուսաստանն անընդհատ խոչընդոտում է այս գործընթացին՝ մանիպուլյացիաներ անելով, հետաձգելով բանակցությունները, ահաբեկելով մեր ժողովրդին օդային հարվածներով և սրելով հարձակումները ճակատում։ Պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում այն ավարտել։ Պուտինին չեն կանգնեցնի խոսելով՝ ճնշում է անհրաժեշտ։ Աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը արձագանքում է ուժի, հետևաբար, խաղաղությունը կարող է գործել ուժի միջոցով... Վճռական քայլեր են անհրաժեշտ ԱՄՆ-ի, Եվրոպայի, G20-ի և G7-ի կողմից», - գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։


