Պուտինի և Թրամփի նախատեսված հանդիպումը լրացուցիչ հույս է ներշնչում․ Գերմանիայի կանցլեր
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը լրացուցիչ հույս է ներշնչում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե Գազայի հակամարտության կարգավորման 20 կետանոց ծրագիրը դառնա Թրամփի նախագահության հաջողության մոդել, նա կշարունակի կենտրոնանալ Ուկրաինայի վրա և ձգտել այնտեղ հակամարտությանը վերջ դնելուն։ Բուդապեշտում նախատեսված հանդիպումն ավելի է ամրապնդում այս հույսը»։
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել էր Պուտինի և Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված հանդիպումը։


