շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պսկով ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Պսկով ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Պսկովի մարզի Պուշկինոգորսկի շրջանում տեղի է ունեցել ավտոբուսի և բեռնատարի բախում, տուժել է 13 երեխա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Նախնական տեղեկություններով՝ տուժել է 17 մարդ՝ 4 մեծահասակ և 13 երեխա՝ 15-16 տարեկան։ Մի քանի հոգի հոսպիտալացվել են, մնացածները տեղում բուժօգնություն են ստանում»,-նշել է նա:

  • Կիսվել: