չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պսեւդո մասնագետները լավ գիտեն, որ կտրվող թեղիները փուչ են եւ կյանքները սպառած. Ավինյան

Պսեւդո մասնագետները լավ գիտեն, որ կտրվող թեղիները փուչ են եւ կյանքները սպառած. Ավինյան

Երեւանի քաղաքապետարանը ծառահատումներ չի իրականացնում, փոխարինվում են իրենց կենսունակության ավարտին հասած ծառերը: Այս մասին Հանրային հեռուստընկերության Հարցազրույց հաղորդաշարի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ասում են՝ քաղաքապետարանը մեր լավ ծառերն է կտրում, բայց մեր լավ ծառերը 70-ամյա թեղիներ են, որոնք իրենց ֆունկցիան կորցրել են, բները փուչ են, կյանքը սպառել են, եւ պսեւդո մասնագետները, որոնք այս հարցը բարձրացրել են, լավ գիտեն սա:

Այս նախագծի հիմքը մեր ժամանակ չի դրվել, ուղղակի մենք որոշում ենք կայացրել, որ անկախ պոտենցիալ արձագանքից, սա ճիշտ քայլ է պետք իրականացնել: Նախագիծը համապարփակ գիտական համայնքի հետ քննարկվել է, եւ գիտնականները մեր առջեւ այդ պահանջը դրել են՝ փոխարինել իրենց կյանքն ապրած ծառերը, եւ մենք դա անելու ենք անկախ այն բանից, թե ինչ քաղաքական շահարկումների առիթ դա կդառնա»,- նշեց Ավինյանը:

  • Կիսվել: