Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը Ռուսաստանի տարածքով և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ
Այսօր առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի հարավում ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության հետ կապված իրավիճակի մասին: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ գործողությունների մասին։
Պայմանավորվածությունների զարգացման համար Բելառուսի նախագահը, իր սեփական խողովակներով լրացուցիչ ճշտելով իրավիճակը, Ռուսաստանի նախագահի հետ համաձայնեցնելով՝ բանակցություններ է վարել ՛՛Վագների՛՛ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ:
Բանակցությունները տևել են ողջ օրվա ընթացքում։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում արյունալի սպանդ սանձազերծելու անթույլատրելիության մասին։
Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Ռուսաստանի տարածքում ՛՛Վագներ՛՛ ընկերության զինված անձանց տեղաշարժը դադարեցնելու և լարվածությունը թուլացնելու հետագա քայլերի վերաբերյալ:
Այս պահին սեղանի վրա իրավիճակը հանգուցալուծելու բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ կա՝ ՛՛Վագների՛՛ մարտիկների անվտանգության երաշխիքներով: