կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պրահայում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանների նախագահները

Պրահայում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի խորհրդարանների նախագահները

Պրահայում ընթացող «Ղրիմի հարթակ» համաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի ու Ուկրաինայի խորհրդարանների նախագահների հանդիպումը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նումա Քուրթուլմուշը նշել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» և Ղրիմի թաթարների «իրավունքների» պահպանման կարևորության մասին։

Քուրթուլմուշը նաև նշել է, որ մինչ այժմ բանակցությունների արդյունքում  դրական արդյունքներ են ձեռք բերվել պարենային անվտանգության, հացահատիկի միջանցքի և ռուս-ուկրաիանական հակամարտության շրջանակներում գերիների փոխանակման հարցերում։

Քուրթուլմուշը Թուրքիա է հրավիրել իր գործընկերոջը, ով երկրաշարժի պատճառով հետաձգել էր իր  այցը։ Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեփանչուկն էլ շնորհակալություն է հայտնել Թուրքիային ռուս-ուկրաիանական հակամարտության շրջանակներում գործադրած քայլերի համար։ 

  • Կիսվել: