երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պրահայից Բուդապեշտ մեկնող գնացքը բախվել է ավտոբուսի․ կան զոհեր

Պրահայից Բուդապեշտ մեկնող գնացքը բախվել է ավտոբուսի․ կան զոհեր

Սլովակիայի հարավում արագընթաց գնացքը բախվել է ավտոբուսին, 7 մարդ է մահացել:

Վթարը տեղի է ունեցել Սլովակիայի հարավ-արևմուտքում գտնվող Նովե-Զամկի քաղաքի մոտակայքում:

Պրահայից Բուդապեշտ ուղևորվող գնացքում եղել է ավելի քան 100 ուղևոր: Բախումից հետո լոկոմոտիվի շարժիչն այրվել է։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Սլովակիայի ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր զոհվածները ավտոբուսի ուղևորներներից են։

  • Կիսվել: