ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոթորիկ Աջարիայում. Քոբուլեթիում տապալված ծառի պատճառով տղամարդ է մահացել

Փոթորիկ Աջարիայում. Քոբուլեթիում տապալված ծառի պատճառով տղամարդ է մահացել

Մարտի 28-ին, Քոբուլեթիի Աղմաշենեբելի փողոցում ուժգին քամու հետեւանքով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, գրում է akhaltskha.net-ը:

Տեղեկությունը հաստատել են Բաթումիի ՆԳՆ-ում, հետաքննություն է սկսվել։ Այս պահին ուժեղ քամու հետևանքով այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Այսօր՝ մարտի 28-ին, Աջարիայում ուժեղ քամին վնասել է ենթակառուցվածքները, տապալել ծառերը, մասնակի կամ ամբողջությամբ քանդել տների տանիքները։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Աջարիայից ուժեղ քամու պատճառած վնասների մասին տասնյակ հաղորդումներ են ստացվել։

  • Կիսվել: