հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Պոկրովսկի ուղղությամբ մարտերը բացառիկ ծանր են. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար

Պոկրովսկի ուղղությամբ մարտերը բացառիկ ծանր են. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար

Պոկրովսկի ուղղությամբ մարտերը բացառիկ ծանր են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Նա իր տելեգրամյան ալիքում նշել է, որ այս ուղղությամբ իրավիճակը ներկայումս ամենաբարդն է։

«Պայքարը չափազանց դաժան է։ Թշնամին մարտի մեջ է նետում այն ամենը, ինչ կարող է շարժվել և հարձակվել՝ փորձելով ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը։ Մեր զինվորներն արիություն և հերոսություն են ցուցաբերում թշնամու գերակա ուժերի հետ մարտերում»,-գրել է Սիրսկին:

  • Կիսվել: