կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Պիկնիկ» խմբի օգնականը զոհվել է Crocus-ում

«Պիկնիկ» խմբի օգնականը զոհվել է Crocus-ում

«Պիկնիկ» խմբի օգնական Նատալյա Քուշները զոհվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Այդ մասին հայտնում է հենց խումբը։ Կնոջ մահվան մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ամուսինը ճանաչել է նրա մարմին։

Նշենք, որ համերգասրահում սպասվում էր ռուսական «Պիկնիկ» ռոք խմբի համերգը։ 

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 110 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 33-ի վիճակը՝ ծանր։ ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ։

  • Կիսվել: