Փեզեշքիանը կոչ է անում իսլամական երկրներին խզել հարաբերությունները Իսրայելի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իսլամական աշխարհը պետք է դադարեցնի հարաբերությունները «սիոնիստական ռեժիմի»՝ Իսրայելի հետ։
Իրանի նախագահի խոսքով՝ իսլամական աշխարհը պետք է «գործնական քայլեր» ձեռնարկի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում՝ Իսրայելի հետ կապերը խզելու համար։
«Իսրայելը անում է այն, ինչ ուզում է համաշխարհային ասպարեզում, ցավոք, Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների աջակցությամբ», - հավելել է նա։


