երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Փեզեշքիանն Իրաքին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում Իրանին աջակցելու համար

Փեզեշքիանն Իրաքին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում Իրանին աջակցելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանն Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ հակամարտության ընթացքում։ Այս մասին նա գրառում է կատարել X հարթակում:

«Իրաքի մուսուլման ժողովուրդը քաջաբար աջակցել է Իրանին այս անարդար պատերազմում։ Այս դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե աշխարհագրական պարտադրանքով, այլ պատմությամբ, ինքնությամբ և ընդհանուր կրոնական արժեքներով», - գրել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ Հարվածների են ենթարկվել ենթակառուցվածքներ Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:

 

  • Կիսվել: