կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները․ Ռիշի Սունակ

Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները․ Ռիշի Սունակ

Պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները։ Այս մասին Times-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը՝ պետբյուջեում 50 միլիարդ ֆունտ սթեռլինգի (մոտ 57,3 միլիարդ դոլար) չափով դեֆիցիտը համալրելու համար։

«Դուք պետք է վստահ լինեք, որ երբ ինչ-որ բան եք անում, անում եք արժանապատվորեն, եւ որ ազնիվ եք մարդկանց նկատմամբ»,-ասել է Սունակը։

Նա նաեւ նշել է, որ իր քաղաքականության առաջնահերթությունների է ինֆլյացիայի դեմ պայքարը։ 

Բացի այդ, Times-ի տեղեկություններով, Սունակը մտադիր է երկարացնել նավթագազային ընկերությունների գերշահույթը, որոնց դեմ հանդես էր գալիս Թրասը։

  • Կիսվել: