շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից հեռացել է մոտ յոթ միլիոն մարդ. ՄԱԿ

Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայից հեռացել է մոտ յոթ միլիոն մարդ. ՄԱԿ

Փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է շուրջ 7 միլիոն մարդ: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից։

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 36 հազար մարդ։

Լեհաստան է տեղափոխվել 3,5 միլիոնից ավելի մարդ, Ռումինիան ընդունել է շուրջ 1 միլիոն փախստականի, Ռուսաստանը՝ 970 հազար, Հունգարիան՝ 671 հազար փախստականի։

 

  • Կիսվել: