շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է վճարել պատժամիջոցների հետևանքների համար. Ստոլտենբերգը՝ ԵՄ երկրներին

Պետք է վճարել պատժամիջոցների հետևանքների համար. Ստոլտենբերգը՝ ԵՄ երկրներին

ՆԱՏՕ-ն այժմ փորձում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը, սակայն Դաշինքին նրա անդամակցության հարցը դեռևս չի դիտարկվում: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինան պետք է հաջողության հասնի որպես անկախ, ինքնիշխան երկիր: Մտադիր ենք արդիականացնել նրա ռազմական ինստիտուտները, որպեսզի ժամանակի ընթացքում Կիևի համար ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն ստեղծվի՛՛:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Դաշինքն ուկրաինական հակամարտության կողմ չէ և նոր սրացումներ թույլ չի տա։

Խոսելով հակառուսական պատժամիջոցների մասին՝ բա ԵՄ երկրներին հորդորել է չբողոքել: ՛՛Այո՛, պետք է վճարել պատժամիջոցների հետևանքների, Ուկրաինային ռազմական, մարդասիրական օգնության համար: Պետք է պատրաստ լինենք, որ այս ամենը երկար կտևի՛՛:

 

  • Կիսվել: