կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Ալիևը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը

Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Ալիևը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը։ Այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել Գազայի այսօրվա ողբերգությունը, դադարեցնել պատերազմը, և բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։

Բաքուն աջակցում է Կահիրեի ջանքերին այդ ուղղություններով, և պետք է հաշվի առնել եգիպտական կողմի նախաձեռնությունները՛՛:

Իր հերթին Եգիպտոսի նախագահն ասել է. ՛՛Եվս մեկ անգամ ընդգծել եմ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը և հայտնել այդ ջանքերին մեր աջակցության մասին՛՛:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Երևան-Բաքու կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի երկրների զարգացմանը:

  • Կիսվել: