հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Պետք է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է նոր տարածքներ կորցնել

Պետք է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում Ուկրաինան կարող է նոր տարածքներ կորցնել

Տարածքային խնդիրներն ամենալուրջն են և չլուծվածը։ Ուկրաինան պետք է լուծի կարգավորման հարցերը հանրաքվեի կամ խորհրդարանի հաստատման միջոցով։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից հետո։

«Պետք է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում առաջիկա ամիսներին Ուկրաինան կարող է նոր տարածքներ կորցնել»,-հավելել է Թրամփը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի էլ իր հերթին հայտարարել է, որ 20 կետանոց պայմանագրի 90%-ը համաձայնեցված է և 100%-ով համաձայնեցված է Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցը։

  • Կիսվել: