երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետդուման հաստատել է միջուկային պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին Պուտինի առաջարկը

Պետդուման հաստատել է միջուկային պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին Պուտինի առաջարկը

ՌԴ Պետդուման նիստի ժամանակ միաձայն ընդունել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքը:

Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրենքի նախագծի համաձայն՝ ՌԴ մասնակցությունը կասեցված է. պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու որոշումը կկայացնի ՌԴ նախագահը։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին։ Բացի այդ, նա հանձնարարել էր Պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմ»-ին ապահովել պատրաստվածությունը ռուսական միջուկային զենքի փորձարկմանը։ 

Ինչպես պարզաբանել էր Պուտինը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է վերադառնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին, ներառյալ ռուսական օբյեկտներ արևմտյան փորձագետների ընդունումը, բայց դա «ներկայիս պայմաններում» «աբսուրդի թատրոն է»։

«Նրանք ցանկանում են ստուգել մեր պաշտպանական օբյեկտները: Դա անհեթեթություն է», - ասել էր Պուտինը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: