Պետդուման արտահերթ նիստ կանցկացնի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջանները ՌԴ-ին միացնելու հարցով
Հոկտեմբերի 3-ին Պետդուման արտահերթ նիստ է գումարելու, որպեսզի որոշումներ ընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների հետ կապված։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
Ըստ Ռուսաստանի իշխանությունների՝ անցկացված հանրաքվեներում շուրջ 90 տոկոսը Ռուսաստանին միավորվելու կողմ է քվեարկել։