հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը՝ ի պատիվ «մեծագույն բանակցող» Թրամփի

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը՝ ի պատիվ «մեծագույն բանակցող» Թրամփի

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանվանել է Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Խաղաղության Ինստիտուտը (USIP)՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պետդեպարտամենտը վերանվանել է նախկին Խաղաղության ինստիտուտը՝ մեր երկրի պատմության մեծագույն բանակցողին արտացոլելու համար։ Բարի գալուստ Դոնալդ Թրամփի Խաղաղության ինստիտուտ», - ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունը կցել է նաև ինստիտուտի շենքի լուսանկարը, որտեղ առաջին անգամ հայտնվել է Սպիտակ տան ղեկավարի անունով գրությունը։

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ, այս տարվա սկզբին Թրամփի վարչակազմը փաստացի փակել է ինստիտուտը՝ բյուջետային պատճառներով։ Հաստատությունը ստեղծվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1984 թվականին՝ միջազգային հակամարտությունները լուծելու համար։

  • Կիսվել: