ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետդեպարտամենտը և անձամբ Բլինքենը մեծ ուշադրություն են դարձնում Հարավային Կովկասի խաղաղ ապագային․ ԱՄՆ պետդեպ

Պետդեպարտամենտը և անձամբ Բլինքենը մեծ ուշադրություն են դարձնում Հարավային Կովկասի խաղաղ ապագային․ ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Փաշինյանի և Ալիևի հետ Բլինկենի հեռախոսազրույցների մասին լրագրողի հարցին։

Լրագրողը մասնավորապես նշել է, որ Բլիքենը կողմերին հորդորել է համաձայնության գալ հետագա բանակցությունների շուրջ՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ «Դուք գիտե՞ք, թե ինչ մակարդակով է նա ցանկանում, որ կողմերը հաջորդ անգամ հանդիպեն և կա՞ արդյոք ինչ որ վերջնաժամկետ»,- հետաքրքրվել է լրագրողը։

Հարցին ի պատասխան Պատելը նշել է, որ չգիտեմ, թե կա ինչ որ վերջնաժամկետ: «Այն, ինչ ես կասեմ, սա է, որ այս հարցում պետքարտուղարի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հանդեպ ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է: Չեմ կարծում, որ կարող եմ դրանից ավելին առաջարկել, բայց այն մի բան է, որին, իհարկե, այս ամբողջ շենքը և պետքարտուղար Բլինկենը մեծ ուշադրություն են դարձնում, և, ի վերջո, մենք հավատում ենք, որ ուղղակի երկխոսությունը լուծման բանալին է , և այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել այս հարցում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ։

  • Կիսվել: