Պետական հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով Բիշքեկում 30 անձ է ձերբակալվել
Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, ովքեր կասկածվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Ձերբակալվել են անձինք, ովքեր ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով հետագայում բռնությամբ զավթել իշխանությունը»,-ասել է ծառայության խոսնակը։
Ընդհանուր առմամբ, դավադիրների խումբը, ըստ նրա, ներառում էր հարյուրից ավելի մարդ։ Երկուշաբթի օրը նրանցից ավելի քան երեսունը բերման են ենթարկվել և արդեն տվել են խոստովանական ցուցմունքներ։