ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պեսկովը ծաղկեպսակ է ուղարկել Քեոսայանի հրաժեշտի արարողությանը

Պեսկովը ծաղկեպսակ է ուղարկել Քեոսայանի հրաժեշտի արարողությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծաղկեպսակ է ուղարկել ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի հուղարկավորության արարողությանը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Ուրբաթ օրը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մահվան մասին։ Նա կլինիկական մահ է ապրել և երկար ժամանակ կոմայի մեջ է եղել։

Նախագահի մամուլի քարտուղարի անունից վարդերի ծաղկեպսակ է տեղադրվել Օլիմպիական պողոտայի Հայկական Առաքելական եկեղեցու մատուռում, որտեղ տեղի է ունենալու հուղարկավորության արարողությունը։ Նրա վրա կա «Պեսկովների ընտանիքից» գրությամբ ժապավեն։

  • Կիսվել: