երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հարցին

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հարցին

Ռուսաստանը կնախապատրաստվի G20-ի գագաթնաժողովին, սակայն մասնակցության ձևերի մասին խոսելը վաղաժամ է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։

«Շատ դրական խոսակցություն է տեղի ունեցել: Պուտինը հաջողություն է մաղթել Ինդոնեզիայի G20 նախագահությանը և վստահեցրել, որ Ռուսաստանը նույնպես կանի ամեն անհրաժեշտ և հնարավորը՝ այս հաջող նախագահությանը նպաստելու համար: Ռուսաստանը նույնպես կնախապատրաստվի այս գագաթնաժողովին: Դեռ վաղ է խոսել մեր մասնակցության որոշ այլ եղանակների մասին, մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով G20-ի գագաթնաժողովին Պուտինի հրավերի մասին հարցին։
Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք որոշում կայացվե՞լ է՝ Պուտինը կայցելի Ինդոնեզիա G20-ի գագաթնաժողովին կամ կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով, որին ի պատասխան՝ խոսնակը նշել է, որ նման որոշում չկա։

  • Կիսվել: