շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Բայդենը, հնարավոր է, շփումներ ունենան մինչև Ամանոր

Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Բայդենը, հնարավոր է, շփումներ ունենան մինչև Ամանոր

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է՝ տեղի ունենան մինչև Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այս մասին ռուսական Առաջին ալիքին ասել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ ՛՛ժամերի ճշգրտման՛՛ և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում՛՛:

 

 

  • Կիսվել: