Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցներն իրեն պաշտպանելու համար
Ռուսաստանը լրացուցիչ սպառնալիք է տեսնում Սև ծովում ՆԱՏՕ-ի նավերի կենտրոնացված ներկայության ապահովման մեջ և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը, որով ուժի մեջ է մտել երկրի ծովային անվտանգության ռազմավարության վերաբերյալ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։
Այս ռազմավարության հիմնական նպատակներն են կառուցել Ուկրաինայի ռազմածովային ուժերը և ապահովել ՆԱՏՕ-ի ուժերի մշտական ներկայությունը Սև ծովում:
«Դա լրացուցիչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անուղղակի մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը։ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։