կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Պերուի ափերի մոտ 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 7,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 7,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել և հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 250 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 56 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: