շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պերմում կալանավորել են Սիմոնյանի անունից ՌԴ ԶՈւ զինվորականներին օգնել ցանկացողներից գումար հափշտակողներին

Պերմում կալանավորել են Սիմոնյանի անունից ՌԴ ԶՈւ զինվորականներին օգնել ցանկացողներից գումար հափշտակողներին

ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Պերմում կալանավորել են երեք մարդու, որոնք կասկածվում են RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունից հատուկ ռազմական գործողության գոտում ռուս զինվորականներին օգնել ցանկացողներից մեսենջերի մի քանի ալիքների միջոցով գումար հափշտակելու մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ուրբաթ տեղեկացրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով՝ հանրահայտ մեսենջերներից մեկում ստեղծվել են մի քանի ալիքներ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունից։ Դրանց բաժանորդների թիվն աստիճանաբար գերազանցել է 100 հազարը։ «Պարզվել է, որ չարագործները դրանցում տեղադրել են տեղեկություններ հատուկ ռազմական գործողության գոտում առաջադրանքներ կատարող զինծառայողների կարիքների համար տեխնիկա գնելու անհրաժեշտության մասին։ Օգնել ցանկացողներին  առաջարկում էին գումար փոխանցել բանկային քարտերին, որոնք, իբր, պատկանում են կամավորականներին։ Դրանից հետո հավաքված միջոցները հափշտակվում էին»,- ասել է Վոլկը։

Սիմոնյանը դիմել է ոստիկանություն, ինչից հետո քրեական բիզնեսի մասնակիցները պարզվել են, նրանք կալանավորվել են Պերմում։

Քննության վարկածով՝ կալանավորվածներից երկուսն իրենց դեբետային քարտերին ալիքի բաժանորդներից ստացել են գումարներ Ռուսաստանի տարբեր շրջաններից։ «Փոխանցումների գումարները հասել են 20 հազար ռուբլու։ Միջնորդները միջոցները փոխանցել են սխեմայի կազմակերպիչներին՝ մի մասն իրենց թողնելով որպես պարգեւավճար։ Վերջին մեկուկես ամսում նրանց հաշիվներում դրամաշրջանառությունը գերազանցել է 7 մլն ռուբլին»,- ավելացրել է Վոլկը։

  • Կիսվել: